ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Շեքսպիրը սխալվում ա՝ աշխարհը թատրոն չի, աշխարհը կրկես ա

Շեքսպիրը սխալվում ա՝ աշխարհը թատրոն չի, աշխարհը կրկես ա
19.08.2025 | 14:05

Մրգի չափը նշանակություն ունի։ Օրինակ՝ ձմերուկի էներգետիկական արժեքը հո չե՞ս համեմատի սալորի հետ։

Դրա համար էլ՝ երբ աշխարհի երկու ամենախոշոր ձմերուկները հանդիպում են պատմական ոսկու տենդի սառցապատ երկրամասում, մարդ մտածում ա, որ չլիկ դաստայից ավելի լուրջ խաղ են խաղալու։ Վերջիվերջո, դրանք՝ միասին, էնքան զենք ունեն, որ հանգիստ կարող են Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները հերթով պայթացնել։ Բայց պարզվում ա, հարևանները որոշել են աշխարհը հետևի կողմից շրջանցել՝ խեցգետնի դիրքով, ու իրար հյուր գնալ մի-մի գավաթ Նոբելյան մրցանակ վայելելու։

Դե, բա ի՞նչ անեն։ Չէ՛, բայց պատկերացնում ե՞ք, Թրամփը մտածում ա՝ հազիվ ա Պուտինը ձեռս ընկել, ու բռնում-կրակում ա։ Եվրոպան թեթևացած շունչ ա քաշում։ Իսկ մյուս օրը Պուտինը Մոսկվայից զանգում ա Թրամփին՝ ախմախ, էդ ես չէի։ Թրամփն էլ՝ ես էլ չէի, ես իմ համար Վաշինգտոնում նստած բարբիքյու էի ուտում։

Իսկ Թրամփը լուրջ որոշել ա պատմության մեջ մտնել որպես Մեծն Խաղաղարար, ու էնքան ա տարվել էդ գաղափարով, որ հաստատ որոշել ա մինչև նոբելյան հանձնաժողովի հավաքվելը աշխարհում համընդհանուր խաղաղություն հաստատել։ Ու հաստատում ա՝ մի տեղ խաղաղություն ա ռմբակոծում, մի տեղ խաղաղություն ա կաշառում, մի տեղ էլ պարզապես խաղաղություն ա կարկատում՝ Նոբելյան մրցանակին ընդառաջ։

Բայց դա էնքան մտահոգիչ չի, ինչքան էն, թե ինչ ա տեղի ունենալու, երբ նա վերջապես ստանա իր բաղձալի Նոբելյան մրցանակը։ Չի բացառվում, որ դրանից հետո նա լրիվ կկորցնի հետաքրքրությունը խաղաղության նկատմամբ ու նոր զբաղմունք կգտնի, ասենք՝ կարգելի սովը ամբողջ աշխարհում ու Երկիր մոլորակը կհռչակի կուշտ մոլորակ, կամ բոլորին կպարտադրի երջանիկ լինել ու կդառնա հարկադիր երջանկության նարնջագլուխ կուպիդոն։

Ու էդ հապճեպ, թքած-կպցրած խաղաղության գովազդային պիտակները ճայթյունով, ճարճատյունով կպատռվեն։

Շեքսպիրը սխալվում ա՝ աշխարհը թատրոն չի։ Աշխարհը կրկես ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9747

Մեկնաբանություններ